ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հարսանիք Թիկունքումը» կէկրանավորվի

«Հարսանիք Թիկունքումը» կէկրանավորվի
05.01.2020 | 12:34

«Վերջապես կարող եմ արձակուրդս օգտագործել նոր ստեղծագործական աշխատանք սկսելու համար: Այսօրվանից մեկնարկում են «Հարսանիք Թիկունքում» ներկայացման էկրանավորման նախապատրաստական աշխատանքները: 2018-ին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կլինի բոլոր կինոթատրոնների էկրանին և հասանելի կլինի նաև սփյուռքի մեր հայրենակիցներին»,- գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նշել նաև ստեղծագործական խմբին. պիեսի հեղինակ՝ Անահիտ Աղասարյան, բեմական տարբերակի հեղինակ Լյուդվիգ Հարությունյան, էկրանավորման ռեժիսոր Արշալույս Հարությունյան, օպերատոր Սուրեն Թադևոսյան,նկարիչ Գարեգին Եվանգուլյան, զգեստների նկարիչը Լուսինե Խաչատրյան, կոմպոզիտոր Հայկո, պրոդյուսեր Արման Միտոյան:

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ